Մարզպետարանից հաստատել են Փարաքարի համայնքապետի հրաժարականը

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետարանից հաստատեցին Փարաքարի համայնքապետի հրաժարականի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունը։

Հրաժարականի պատճառները մարզպետարանը չմեկնաբանեց։