ՄԱԿ-ի դատարանը Երևանին և Բաքվին 1 տարի է տվել ռասայական խտրականության փաստաթղթերը պատրաստելու համար

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Հայաստանին և Ադրբեջանին մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը ժամկետ է տվել ռասայական խտրականության գործերով փաստաթղթեր պատրաստելու համար:

Խոսքը փաստաթղթերի մասին է, որոնցում կողմերը հերքում են հակառակ կողմի փաստարկները գործի էության վերաբերյալ։

Նշենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն Ադրբեջանի դեմ վարույթ էր նախաձեռնել՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ: Հիշեցնենք՝ Հաագայի դատարանը նոյեմբերի 12-ին մերժել է Բաքվի ներկայացրած նախնական 2 առարկությունները Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում: