Շուխոնց ավետարանը նվիրաբերվել է Զինվորի տանը՝ հավատավորների իղձերը իրականացնելու խորհրդով
Մատենադարանի ղեկավարությունը և գիտնականներն այցելել են Զինվորի տուն՝ իրենց հետ տանելով խնդրակատար մի մատյան՝ Շուխոնց ավետարանը, որ կոչված է իրականացնելու հավատավորների իղձերը, հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։
«Մեր իղձերի շարքում է Մատենադարանի և հայ երիտասարդության հանդիպումն ու փոխադարձ պատասխանատվությունը:
Իսկ պատասխանատվությունը ձևավորվում է միայն ճանաչողության հիմքի վրա: Մատենադարանն աշխարհասփյուռ ձեռագրերի տունն է, և ձեռագրի տունդարձը՝ մեր գերագույն նպատակը:
Զինվորի տան առաքելությունն է ապաքինել պատերազմի ու աղետի հետևանքները, նպաստել քաղաքացու ֆիզիկական ու հոգեբանական վերականգնմանը: Մատենադարանի առաքելությունն
է ապաքինել ձեռագրերի վերքերը, պատմական աղետների ու վայրիվերումների
հետևանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։