Վերջին 2 տարում առաջին անգամ Օլաֆ Շոլցը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ. մանրամասներ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այն կայացել է այսօր՝ նոյեմբերի 15-ին, գերմանական կողմի նախաձեռնությամբ:
Պուտինն ու Շոլցը կարծիքների մանրամասն և անկեղծ փոխանակում են անցկացրել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ: ՌԴ նախագահը Շոլցին ասել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել եւ նախկինի պես բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսման համար։
«Ուկրաինայի հարցով հնարավոր պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն անվտանգության ոլորտում Ռուսաստանի Դաշնության շահերը, ելնեն նոր տարածքային իրողություններից, իսկ գլխավորը՝ վերացնեն հակամարտության արմատական պատճառները», – ընդգծել է ՌԴ նախագահը։