«Բանակը տղամարդիկ և կանայք են»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը՝ Անվտանգության համաժողովին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչները Ծաղկաձորում մասնակցել են անվտանգության և պաշտպանության համաժողովին:

Քննարկմանն արծարծված թեմաներից են կանանց դերը զինվորական ծառայությունում և զինվորների հոգեկան առողջությունը:

«Բանակը, առաջին հերթին, տղամարդիկ և կանայք են»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։