Բայրամովը «կորսված հնարավորություն է» համարել Հայաստանի բացակայությունը COP-29-ին
COP-29-ին մասնակցության հրավեր Ադրբեջանն ուղարկել է ինչպես Կոնվենցիայի անդամ կողմերին, այնպես էլ Հայաստանին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը գրանցել է իր մի քանի ներկայացուցիչների՝ կապված համաժողովին մասնակցելու հետ, նրանք չեն ժամանել։ Կարծում ենք, որ սա բաց թողնված հնարավորություն է նրանց համար»,- նշել է նա։