Կենտրոնի թաղապետարանի չորս աշխատակից է ձերբակալվել, նրանց թվում՝ Արսեն Աղաբեկյանը. նոր մանրամասներ
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի չորս աշխատակից։
Կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ձերբակալվածների թվում կան նա պաշտոնատար անձինք։
«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք հրապարակում»,-ասել է Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Կան ձերբակալվածներ։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ձերբակալված են առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանն ու իր տեղակալը։ Գործը վերաբերում է կաշառք վերցնելուն։