Բորելը Զելենսկուն խոստացել է մինչև տարեվերջ ավարտել Կիև 1 մլն ականների մատակարարումը
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Կիևում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ խոստացել է մինչև տարեվերջ ավարտին հասցնել 1 մլն ականների մատակարարումը, այսինքն՝ 10 ամսից ոչ ավելի ուշացմամբ։
Բորելը X-ում տեղեկացրել է, որ «իրեն ընդունել է Զելենսկին», որին նա հայտնել է, որ ԵՄ-ը կկատարի մինչև տարեվերջ 1 մլն ականների մատակարարման թիրախային ցուցանիշը։
Նա Կիևում է արդեն երեք օր հրաժեշտի այցով. նա դեկտեմբերի 1-ից անցնելու է թոշակի, նրան կփոխարինի էստոնուհի Կայա Կալասը։