Նոյեմբերի 19-ի ավագանու նիստի 20 հարցից 20-ն էլ չզեկուցվող է. էլ ինչի՞ ենք հավաքվում. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
2024 թվականի նոյեմբերի 19-ի ավագանու նիստի 20 նախագծերից 20-ն էլ չզեկուցվող է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:
«Ուզում եմ հասկանալ՝ այդ դեպքում էլ ինչի համար ենք մենք հավաքվելու: Բայց ես կարծում եմ, որ չի լինելու 20 հարց, ավելի շատ հարցեր են լինելու: Իրենք վերջին պահին բերում, օրակարգում խցկում են մի քանի վիճահարույց հարցեր, որոնցից մի քանիսը կլինի զեկուցվող: Բայց դա կլինի հրատապ հարցերի շրջանակում: Ստացվում է, որ ավագանին հնարավորություն չի ունենում հարցերին ծանոթանալ և կարծիք արտահայտել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: