Հնդկաստանը Akash հակաօդային պաշտպանության առաջին մարտկոցը ուղարկում է Հայաստան
Akash հակաօդային պաշտպանության առաջին մարտկոցը ուղարկվում է Հայաստան: Այս մասին հայտնում է «The New Indian Express»-ը։
Նշվում է, որ այս համակարգն իրենից ներկայացնում է «երկիր-օդ» դասի հրթիռ։ Այն խոցում է կործանիչներ, թևավոր հրթիռներ, «օդ-երկիր» դասի հրթիռներ, ԱԹՍ-ներ և այլ օդային միջոցներ մինչև 25 կմ հեռավորության վրա:
«Պաշտպանական արտադրության գծով քարտուղար Սանջիվ Կումարը թույլատրել է «Akash սպառազինության համակարգի առաջին մարտկոցի մատակարարումը բարեկամ արտասահմանյան երկիր», – ասված է ընկերության հաղորդագրության մեջ: