Հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Հաղորդվում է, որ Նիկոլաևի ինքնազգացողությունը վատացել է երեկոյան։ Նրա ջերմությունը կտրուկ բարձրացել է, հաղորդավարն ուշագնաց է եղել։ Շտապօգնություն են կանչել, տեղափոխել Մոսկվայի հիվանդանոցներից մեկը և անմիջապես տարել վերակենդանացման բաժանմունք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այժմ բժիշկները փորձում են տարբեր հետազոտությունների միջոցով պարզել Նիկոլաևի ինքնազգացողության վատթարացման պատճառները։ Առայժմ հաջողվել է բացառել ինֆարկտը և ինսուլտը», – ասված է հաղորդագրության մեջ: