Շառլ Միշելը Ալիևի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որը Բաքվում մասնակցում է COP29 համաժողովին, հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ:

Վերջինս շնորհավորել Է Իլհամ Ալիևին գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ:

«ԵՄ-ն հավատարիմ է ֆինանսական համերաշխությանն ու կլիմային առնչվող մեր նպատակներին: Մենք նաև անդրադարձել ենք երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակին»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Շառլ Միշելը և հիշեցրել, որ այդ հարցի շուրջ մտքեր է փոխանակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցյալ շաբաթ՝ Բուդապեշտում:

«ԵՄ-ն նախկինի պես պատրաստ է աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկաս ստեղծելու բոլոր ջանքերին»,- վստահեցրել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ադրբեջանում մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը։

Այս կապակցությամբ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Ադրբեջան: