Չեխիան Հայաստանին է փոխանցել Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները

Հայաստան կատարած այցի ավարտին Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները հանձնեց Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները, ով Հայաստանի հովանավոր սրբերից է։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ դեսպան Պետր Պիրունչիկը։

«Դրանք Պրահա է տեղափոխել Չարլզ IV թագավորը (14-րդ դարում – խմբ.): Այս թանկարժեք նվերը խորհրդանշում է Պրահայի արքեպիսկոպոսության և Սուրբ Էջմիածնի խորը բարեկամությունը»,- գրել է նա։