Վարչապետի աշխատակազմի ՏՄ համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավար

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Արմեն Դանիելյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։ Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ–ից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

Արմեն Ռաֆիկի Դանիելյանին 2024 թվականի նոյեմբերի 11-ից ազատել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-Ղ1-2) պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Դանիելյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին
մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Արմեն Դանիելյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական
մարմնի ղեկավար»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: