ՌԴ Դաշնության Խորհրդի փոխնախագահը կժամանի Հայաստան

ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը գալիս է Հայաստան։ Այդ մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունից։

Նրանք կմասնակցեն ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստի աշխատանքներին, որը կանցկացվի Դիլիջանում նոյեմբերի 17-19-ը։