Վերին Լարսում սպասող հայկական բեռնատարների թիվն ավելացել է 150-ով
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետն անցնելու համար էլեկտրոնային հերթում սպասում է շուրջ 600 հայկական բեռնատար, մեքենաների թիվը նախորդ օրվա համեատ ավելացել է 150-ով, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ հղում անելով Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնին։
Նոյեմբերի 8-ին էլեկտրոնային հերթում 1405 բեռնատար կար, որոնցից 439-ը հայկական համարանիշներով էին։
«Դա (600-ը) հերթում սպասող տրանսպորտային միջոցների ընդհանուր թվի 30 %-ն է, որոնք պետք է հատեն մաքսային անցակետը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 1890 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն:
Բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ