Նիկոլի բուդապեշտյան հեծանվային մանիպուլյացիան (տեսանյութեր)
Հեծանվասեր Նիկոլը ժողջանին զբաղեցնելու համար որոշել է իր այցելած քաղաքներում ևս հեծանիվ վարել՝ նույն ժողջանին հավատացնելով, որ իր այդ հեծանվային պրոմենադները ոչինչ չի նստում ժողջանի վրա և ինքը, իբր, սովորական մահկանացուի կյանք է վարում, որի վառ ապացույցներ են հոտած և ծուռտիկ ատամները, մշտապես փնթի տեսքը և հեծանիվը…
Սակայն Նիկոլի հասարակ հեծանվային թատերական ներկայացումների պատմությունը հօդս ցնդեց Մոսկվայում, երբ սույն թվականի հոկտեմբերի 8-ին ՌԴ մայրաքաղաքում հասարակ քաղաքացի Նիկոլի հեծանվային վոյաժը նկարահանել էին և պարզվել էր, որ ժողջանի մասնիկ Նիկոլը հեծանիվ վարելիս շրջապատված է թիկնապահներով և 10 մեքենայից բաղկացած շարասոյունով, որի մեջ կար նույնիսկ շտապօգնության մեքենա… Նույնիսկ դեբիլն է հասկանում, որ դա շատ թանկ հաճույք է և այդ ամենը վճարվում է ՀՀ պետբյուջեից… Դե բոլորն էլ հասկացան, որ Նիկոլի «ժողջանի ծոցից ելած լինելու» փուչիկը պայթեց, քանի որ ժողջանը թիկնապահներով և պադավատներով շրջապատված հեծանիվ չի վարում…
Եվ ահա, քիչ առաջ Բուդապեշտից հեծանվասեր կապիտուլյանտ Նիկոլը տեսանյութ է հրապարակում իր ինսթագրամի էջում՝ թե բա «չկանգնեցնեն մեզ ոստիկանները՝ խայտառակ լինենք»…. 34 վայրկյանանոց տեսանյութից շատ պարզ երևում է, որ Նիկոլին ուղեկցում են ոստիկանական մեքենաներ, քանի որ նրանց վառվող-մարվող լույսերը պարզ արձակվում են Նիկոլի շորերի և շրջակա միջավայրի վրա և ամբողջ տեսանյութում կարելի է լսել այդ մեքենաների ազդանշանները…
Քանի որ Նիկոլի հեծանվավազքային տեսանյութը ամբողջությամբ փչացրել են հունգարացի ոստիկանները իրենց լույսերով և «կլկլոցներով», սա էլ որոշել է իր երկրպագուներին կրկին հիմարի տեղ դնել՝ թե բա այդ ոստիկաններն իրեն չեն ուղեկցում և ավելին, ինքը վախենում է խայտառակվելուց, որ հանկարծ կանգնեցնեն և իմանան, որ կանգնեցրել են Հայաստանի վարչապետին…
Հետաքրքիր է, կապիտուլյանտ ոչնչությունը հակահայ Օրբանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկելու է արցախցի երեխաներին նվաստացնելու հետ կապտված օրերս տեղի ունեցած միջադեպը, թե դա նրան չի հետաքրքրում և կարևորը ժողջանին հիմարություններով, օրինակ՝ հեծանիվ քշելով զբաղեցնելն է…
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից