Գյումրու ավագանու «ՔՊ» խմբակցությունը արտահերթ նիստ է հրավիրել. ո՞ր խմբակցությունները չեն մասնակցի
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոյեմբերի 8–ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օրակարգով, հայտնում են ԶԼՄ-ները։
Ավագանու ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է՝ նիստին չեն մասնակցելու, ՔՊ-ի օրակարգի մեջ չեն մտնելու։ Նիստին չի մասնակցելու նաև «Ապրելու երկիր» խմբակցությունը։
Խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն ասել է, որ Գյումրու կառավարումը կոլապսի է ենթարկվել, արտահերթ ընտրություններ են պահանջում: