Վերին Լարսում կուտակումներ են, 100-ավոր բեռնատարներ հերթի մեջ են

Վերին Լարսում հարյուրավոր բեռնատարներ շարունակում են մնալ հերթում։

Վրաց-ռուսական սահմանին խցանումը առաջացել է դեռ երեկ՝ Վրաստանի կողմից եղանակային վատ պայմանների պատճառով, հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:

Ընդհանուր առմամբ, ըստ վերջին տվյալների, հերթում կա 949 բեռնատար: