Դեմոկրատ Սառա Մաքբրայդը դարձել է ԱՄՆ Կոնգրեսում առաջին տրանսգենդեր կինը

Դելավեր նահանգից ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ է ընտրվել դեմոկրատ Սառա Մաքբրայդը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Edison Research-ի տվյալները։

34-ամյա Սառա ՄակԲրայդը դարձել է Կոնգրեսում ընտրված առաջին տրանսգենդերը՝ նշում է գործակալությունը։

Մակբրայդը շնորհակալություն է հայտնել X սոցիալական ցանցում ընտրողներին. «Շնորհակալություն Դելավեր: Ձեր ձայների և ձեր արժեքների պատճառով ես հպարտ եմ, որ Կոնգրեսում ձեր հաջորդ անդամն եմ»:

Մաքբրայդն իր ինքնության մասին բաց հայտարարել է 2011-ին: Նա հյայտարարել է, որ քաղաքականություն է մտել ավելի ներառական միջավայր ստեղծելու համար: 2012 թվականին Մաքբրայդը դարձել է առաջին տրանսգենդեր անձը, ով պրակտիկա է անցել Սպիտակ տանը՝ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի օրոք։ 2021 թվականից նա ծառայում է որպես Դելավեր նահանգի Սենատի անդամ։

Մինչ ընտրությունների օրը Մաքբրայդը Reuters-ին ասել է, որ կփորձի կենտրոնանալ ոչ թե իր թեկնածության պատմական բնույթի վրա, այլ կարևոր հարցերի վրա: «Երբ դուք հասնում եք առաջինին, դուք պետք է փորձեք լինել լավագույն տարբերակը, որը կարող եք լինել», – ասել է Մաքբրայդը: Նա նշել է, որ պատրաստվում է դառնալ Դելավեր նահանգի լավագույն կոնգրեսականը։