Փելոսին 84 տարեկանում վերընտրվում է Կոնգրեսում. The Associated Press

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին վերընտրվում է Կոնգրեսի ստորին պալատում։ Այս մասին հայտնել է The Associated Press-ը։

Գործակալության տվյալներով՝ 84-ամյա օրենսդիրն ընտրվում է Կալիֆորնիայի 11-րդ շրջանից։ Փելոսին Կոնգրեսում աշխատում է 1987 թվականից։

2007 թվականին նա զբաղեցրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը՝ դառնալով ԱՄՆ-ում առաջին կինն այդ պաշտոնում։ 2011 թվականին Կոնգրեսի ստորին պալատում դեմոկրատների կողմից մեծամասնությունը կորցնելուց հետո նա անցել է փոքրամասնության իրենց խմբակցության առաջնորդի դերին: 2019 թվականին վերադարձել է խոսնակի պաշտոնին։ Այդ  պաշտոնից հեռացել է 2023 թվականի հունվարին։ Երկու տասնամյակ գխավորել է Դեմոկրատական ​​խմբակցությունը Ներկայացուցիչների պալատում:

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի են ունեցել հերթական ընդհանուր ընտրությունները, որոնց ընթացքում ընտրում են նախագահին, Սենատի մեկ երրորդը և Կոնգրեսի ամբողջ Ներկայացուցիչների պալատը, 11 նահանգների և 2 տարածքների նահանգապետներին։

Հանրապետականները մեծամասնություն են ստացել Սենատում՝ Արևմտյան Վիրջինիայում և Օհայոյում դեմոկրատներին պարտության մատնելուց հետո։ Մինչ այս շատ չնչին տարբերությամբ Սենատում գերիշխում էին դեմոկրատները։ Ներկայացուցիչների պալատի ընտրությունների ելքը դեռ պարզ չէ։ Այժմ այնտեղ փոքր տարբերությամբ գերիշխում են հանրապետականները:

ԱՄՆ-ում ձայների հաշվարկը շարունակվում է։ Սակայն մի շարք առաջատար լրատվամիջոցներ, այդ թվում՝ Fox News-ը, արդեն հայտնել են, որ հաշվարկի արդյունքներով ակնկալում են Թրամփի հաղթանակը։ Թրամփն՝ ինքը, արդեն հայտարարել է հաղթանակի մասին և ելույթ ունեցել իր աջակիցների առջև։