Էրդողանը Միջին Ասիայի երկրներին կոչ է արել «վերադառնալ ակունքներին» և ընդունել ընդհանուր թյուրաքական այբուբենը
Թուրքիան, Ադրբեջանը և Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը (Թուրքիայի կողմից զավթված Կիպրոսի մի մասը) պատրաստ են անցնել ընդհանուր թյուրքական այբուբենի։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է Բիշքեկում, Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթաժողովում։
Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ այս տարվա սեպտեմբերին ընդունվել է համաթյուրքական այբուբեն 34 տառերից և դա անվանել է «պատմական քայլ»։
Էրդողանը գնահատել է համաթյուրքական այբուբենի ընդունումը որպես թյուրքական պետությունների ապագայի համատեղ քայլ. «Այսուհետ անդամ երկրները, հիմք ընդունելով այդ այբուբենը, պետք է վերադառնան իրենց ակունքներին։ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են անցնել համաթյուրքական այբուբենին։ Կարևոր է, որպեսզի Ղազախստանը, Ղրղզստանը, և Թուրքմենստանը նախաձեռնություն ցուցաբերեն նոր այբուբենն ընդունելու հարցում»։