Ինչ հետևանքների կարող է հանգեցնել էներգետիկների օգտագործումը երեխաների կողմից. մասնագետը մատնանշում է վտանգները
Էներգետիկ ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր:
Երեխաների սննդակարգում դրանք չպետք է տեղ ունենան:
Էներգետիկ ըմպելիքների վնասակար ազդեցությունը`
- զարկերակային ճնշման բարձրացում,
- սրտի աշխատանքի արագացում,
- տագնապի զգացողություն, անհանգստություն,
- քնի խանգարում, անքնություն,
- ջրազրկում,
- ծայրահեղ դեպքերում՝ մինչև սրտի ռիթմի խանգարում, երիկամների սուր անբավարարություն, ցնցումներ:
Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, տարեցտարի ավելանում է էներգետիկ ըմպելիքներ օգտագործող դեռահասների, անգամ երեխաների թիվը։
Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության (2022թ․) տվյալներով` Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք։