Անօդաչուն գրոհել է Դաղստանը
Ռուսական ՀՕՊ միջոցները դրոն են ոչնչացրել Կասպիյսկում, որը գտնվում է Դաղստանի Հանրապետությունում։ Այս մասին իր թելեգրամ-ալիքում գրել է տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Մելիկովը։
Նա պատմել է, որ ներկայում ռուսական սուբյեկտում աշխատում է օպերատիվ շտաբը։ Պրոֆիլային ծառայությունների աշխատակիցները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները, ընդ որում, ինքը՝ Մելիկովը, կապի մեջ է պատասխանատու անձանց հետ։
«Ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր որոշումները կընդունվեն ժամանակին, հանրապետության բնակիչների անվտանգության համար»,- ավելացրել է Դաղստանի ղեկավարը։
Միևնույն ժամանակ, հանրապետության ղեկավարությունը տեղի բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել և չվստահել չստուգված աղբյուրների տեղեկություններին։ Բացի այդ, Մելիկովը քաղաքացիներին հիշեցրել է, որ անհրաժեշտ է խուսափել սոցցանցերում տեղի ունեցածի վայրից տեսանյութեր և լուսանկարներ տեղադրելուց։