Քոչարյանը փաստացի բաց տեքստով շեֆին բոչկեց, մնում ա սպասենք հետևանքին․ Հովասափյան

Մի քիչ առաջ Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցն էի լսում, որտեղ նա, ի թիվս մի շարք բազմաշերտ խնդիրների, խոսում էր լրատվականների ու լրագրողների կողմից իշխանության նկատմամբ «գրոհներ» իրականացնելու մասին:

Իր խոսքում Քոչարյանը, չգիտես ինչու, հանկարծ հիշեց 90-ականների վերջը և նշեց, թե՝ «այն ժամանակ էլ Վազգեն Սարգսյանին էին անխնա քննադատում տարբեր լրատվականներ»:

Շատ հետաքրքիր էր ու տպավորիչ Անդրանիկ Քոչարյանի կողմից հենց այդ թեման բարձրաձայնելը, քանի որ այդ միտքը ցանկացած լսող միանգամից հիշում է Նիկոլ Փաշինյանի հրապարակումները (հատկապես «Կտորըմ կամուֆլյաժը»), որտեղ Սպարապետին, թե ծաղրանկարներով, թե սուր քննադատությամբ, Փաշինյանը դարձնում էր թիրախ:

Կարծում եմ Քոչարյանի կողմից այս թեման «խուրդելը» պատահական չէր, և քանի որ ինքն իրեն համարում է Վազգենի ամենամերձավորներից մեկը և միշտ հպարտանում այդ հանգամանքով, ապա կարող եմ ենթադրել, որ հատուկ բերված օրինակ էր: Փաստացի բաց տեքստով շեֆին բոչկեց, մնում ա սպասենք հետևանքին:

Ստորև էլ ներկայացնում եմ հարցազրույցի էտ կտորն ու մի քանի փաստեր:

 

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից