Իրանի նախագահը կմասնակցի Բաքվում կայանալիք COP–29–ին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին (COP–29)։ Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանում ԻԻՀ դեսպանությանը:

Փեզեշքիանը կգլխավորի իրանական պատվիրակությունը։

COP–29-ը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-22-ը։ Հայաստանը, ի թիվս ՄԱԿ-ի անդամ այլ երկրների, հրավեր ստացել է, բայց մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել։