ԱՄՆ նախագահական ընտրություններում անվտանգությունը նախատեսում են ապահովել դիպուկահարների և ԱԹՍ-ների միջոցով

ԱՄՆ իշխանությունները որոշել են էապես ուժեղացնել անվտանգության միջոցառումները որոշ ընտրատեղամասերում՝ ընտրական հանձնաժողովների աշխատակիցներին սպառնացող հնարվոր վտանգի և հնարավոր անկարգությունների հետ պատճառով։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) պարբերականը։

Նախատեսվող անվտանգության միջոցները կարող են ներառել անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, խուճապի կոճակների տեղադրումը ընտրատեղամասերի աշխատակիցների համար, ինչպես նաև դիպուկահարների տեղակայումը՝ որոշ քաղաքներում ընտրատեղամասերը և քվեաթերթիկների հաշվման կենտրոնները պաշտպանելու համար:

Ոստիկանությունը պատրաստության վիճակի է բերում նաև արագ արձագանքման խմբերը, իսկ փողոցներում մեծ թվով պարեկներ կտեղակայվեն։ Բացի այդ, առնվազն երկու նահանգ՝ Վաշինգտոնն ու Նևադան, որոշել են հնարավոր անկարգությունների դեպքում օգտագործել Ազգային գվարդիան։ Արիզոնայի նահանգի քարտուղար Ադրիան Ֆոնտեսը, որը վերահսկում է նահանգում ձայների հաշվարկի գործընթացը, ասել է, որ զրահաբաճկոն է կրում: Իսկ, օրինակ, Հյուսիսային Կարոլինայում հատուկ դասընթացներ են անցկացվել ոստիկանների համար, որպեսզի նրանք ճիշտ արձագանքեն ընտրատեղամասերում հնարավոր արտակարգ իրավիճակներին։

Անվտանգության ուժեղացված միջոցառումները ցույց են տալիս, որ իշխանությունները մտահոգված են ինչպես ընտրությունների օրը, այնպես էլ դրանից հետո հնարավոր բռնությունների և անկարգությունների առնչությամբ և ցանկանում են ամերիկացիներին հավաստիացնել, որ նրանք պաշտպանված կլինեն, հավելում է WP-ն։