1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես թեժ գիծ. Ճանապարհային ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կազմալուծմամբ պայմանավորված՝ 1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես թեժ գիծ:
Ոստիկանությունից հայտնում են, որ հեռախոսահամարը շարունակում է գործել ՆԳՆ ոստիկանության նոր կազմավորված Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության վարչական գործունեության և բողոքների քննության վարչությունում։
Այսուհետ 1-77 հեռախոսահամարը ծառայելու է նախկին Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող գործառույթների և ներկայիս Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության վարչական գործունեության և բողոքների քննության վարչության գործառույթների (տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության, վարչական բողոքների քննության, վարչական և դատական ակտերի կատարումն ապահովող, ճանապարհային երթևեկության կազմակերպման մոնիտորինգի և հսկողության, դատական պաշտպանության բաժիններ և գումարի վերադարձի վերաբերյալ ներկայացված դիմումների ուսումնասիրություն) վերաբերյալ տեղեկատվություն ստանալու աղբյուր: