Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունը մինչև 2025-ի սեպտեմբեր չեղարկել է դեպի Իսրայել թռիչքները

Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունը՝ American Airlines-ը, դեպի Իսրայել թռիչքների չեղարկումը 2025 թվականի մարտից երկարաձգել է մինչև 2025 թվականի սեպտեմբեր։

Այս պահի դրությամբ ԱՄՆ ոչ մի ավիաընկերություն չի թռչում Իսրայել՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության պատճառով, գրում է Times of Israel-ը:

Այժմ աճում է անհանգստությունն առ այն, որ American Airlines-ի որոշումը կարող է ստիպել մյուս խոշոր ավիաընկերություններին մտածել թռիչքների արգելքի իրենց որոշումները նույնպես մինչև 2025 թվականը երկարաձգելու մասին: