ՀՀԿ-ն ազգային պետության ստեղծման կուսակցություն է. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
Ամեն անգամ Եռաբլուր այցելելուց մենք արձանագրում ենք, որ այս հակապետական ու հակաազգային ռեժիմի ջանքերով ոտնահարվում են ազգային արժեքները և Եռաբլուրի նահատակների թափած արյունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի մահվան տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում հավաքված լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Է․ Շարմազանովը։
«Ի՞նչ պետք է անել՝ պետք է գնալ ամենադժվարին ճանապարհով։ Այն ճանապարհով, որով գնացել են Աշոտ Նավասարդյանը և իր ընկերները։ Դա ազգային պետականության ստեղծման, ազգային պետության, անկախության գաղափարներին նվիրված լինելն է»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ այդ ճանապարհից չպետք է շեղվել, որքան էլ որ տարբեր կողմերից փչող աշխարհաքաղաքական քամիները և Երևանում նստած դրսի ուժերի կամակատարները այլ բան պնդեն։
Ավելին՝ տեսանյութում