Ծանրորդ Ջուլիետա Ավանեսյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների +87 կգ ծանրորդների պայքարում Զուլիետա Ավանեսյանը պոկեց 108 կգ (փոքր ոսկե մեդալ) և հրեց 127 կգ (փոքր ոսկե մեդալ): Երկամարտի 235 կգ արդյունքով Ավանեսյանը դարձավ Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր: