Ներգաղթյալների ռուսերեն չիմացող երեխաներին չի կարելի դպրոց ընդունել. Մեդվեդև
Ժամանակն է, որ Ռուսաստանը դադարեցնի դպրոցներ ընդունել միգրանտ երեխաներին, ովքեր ռուսերեն չգիտեն։ Ըստ «Москва 24»-ի՝ դրա մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Դրա հետևանքով տուժում է կրթական ընդհանուր մակարդակը»,-ասել է նա։
Մեդվեդևը հավելել է, որ ցածր որակավորում ունեցող Ներգաղթյալները Ռուսաստան պետք է գան միայն աշխատանքի ընթացքում։
«Անհրաժեշտ է ամբողջությամբ վերացնել մեր երկրի տարածքում անցանկալի անձանց՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը սպառնացող անձանց ներկայությունը։ Դա հատկապես կարևոր է հատուկ ռազմական գործողության ժամանակ»,- ըստ ռուսական ТАСС գործակալության՝ նշել է Մեդվեդևը: