Քաղաքական ակտիվիստներ Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը ազատ արձակվեցին

Քաղաքական ակտիվիստներ Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը ազատ արձակվեցին Էրեբունու ՁՊՎ-ից։

Հիշեցնենք՝ իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու համար ձերբակալվել են 9 քաղաքացիներ՝ Հայկ Նիկողոսյանը, Աղվան Արշակյանը, Վիգեն Ազատյանը, Արա Մկրտչյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդանը, Հովհաննես Ավետիսյանը, Միքայել Օհանյանը, Արտեմ Խառատյանը։