ժամը 19:00-ին, Էրեբունու ՁՊՎ-ի դիմաց բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված 9 քաղաքացիների
Այսօր՝ ժամը 19:00-ին, Էրեբունու ՁՊՎ-ի (հասցե՝ Մովսես Խորենացու փող., 162 շենք) դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված 9 քաղաքացիների։ Այս մասին հաղորդել է Սրբազան պայքարը։
Հիշեցնենք, որ Էրեբունու ՁՊՎ ում են գտնվում 9 քաղաքացի, նրանց բերման են ենթարկել, ձերբակալել անօրինական զենք պահելու հիմքով։
Իսկ իրականում նրանց բոլորին միավորում է մեկ բան՝ դեմ են այս իշխանություններին ու նրանց վարած քաղաքականությանը։
Նրանք են․
- Հայկ Նիկողոսյան
- Աղվան Արշակյան
- Վիգեն Ազատյան
- Արա Մկրտչյան
- Նիկոլայ Քոչարյան
- Մոււշեղ Նավասարդան
- Հովհաննես Ավետիսյան
- Միքայել Օհանյան
- Արտեմ Խառատյան։