ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել աշխարհի 400 ընկերությունների նկատմամբ՝ ՌԴ-ին օգնելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատժամիջոցներ է կիրառել 400 ընկերությունների նկատմամբ Ռուսաստանում, Թուրքիայում, Հնդկաստանում, Չինաստանում և տասնյակ այլ երկրներում՝ մեղադրելով նրանց ապրանքներ և ծառայություններ տրամադրելու մեջ, որոնք Կրեմլին հնարավորություն են տալիս պատերազմ սկսել և խուսափել պատժամիջոցներից։
«Մենք կշարունակենք օգտագործել ցանկացած հասանելի գործիք՝ խափանելու Ռուսաստանի ռազմարդյունաբերական բազայի աջակցության ցանցերը, որտեղ էլ դրանք լինեն», – հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Պետդեպարտամենտի վերջին պատժամիջոցները կվերաբերեն մի շարք երկրներում 120 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների, այդ թվում՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների և պաշտպանական ընկերությունների, ինչպես նաև էներգակիրների ռուսական արտադրողների և արտահանողների:
«Մենք պատժամիջոցներ ենք կիրառում չինական մի քանի ընկերությունների նկատմամբ, որոնք արտահանում են երկակի նշանակության ապրանքներ՝ օգնելով լրացնել ռուսական ռազմական արդյունաբերության բացերը, ինչպես նաև Լուկաշենկոյի ռեժիմին աջակցող կազմակերպությունների և անհատների նկատմամբ», – նշել է Բլինկենը:
Ֆինանսների նախարարությունը նաև պատժամիջոցների ցանկում է ներառել ավելի քան 270 անձանց և կազմակերպությունների, որոնք աջակցում են ռուսական ռազմական մեքենային, այդ թվում՝ ռազմարդյունաբերության համար ռեսուրսներ արտադրող ռուսական կազմկերպություններին։
Առևտրի նախարարությունն իր հերթին 40 կազմակերպություն է ավելացնում իր կազմակերպությունների ցանկում, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները: