Կխաթարվի համալսարանի բնականոն գործունեությունը․ Ագրարային համալսարանի դասախոսները բողոքի ակցիա են իրականացնում
Ագրարային համալսարանի դասախոսները գործադուլ և բողոքի ակցիա են իրականացնում: Ակցիայի մասնակիցները, ոստիկանների ուղեկցությամբ համալսարանից քայլերով հասան Կառավարություն:
Դասախոսները և ամբիոնի վարիչները դեմ են Ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքը Ֆրանսիական համալսարանին տրամադրելու որոշմանը, որն այսօր ներառված է կառավարության նիստի օրակարագում:
Կառավարության դիմաց Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը լրագրողներին ասաց, որ համալսարանի 5 ֆակուլտետի դեկանների կընդունեն կառավարությունում, որտեղ կներկայացնեն իրենց խնդիրները և կներկայացնեն դիմում։
Նրա խեսքով, Ֆրանսիական համալսարանին տրամադրվող մասնաշենքում 42 լսարան և բազմաթիվ գիտահետազոտական կենտրոններ կան, ինչը կխաթարի համալսարանի բնականոն գործունեությունը։
«Մենք մեր առաջարկություններն ու մտահոգությունները ներկայացնելու ենք կառավարությանը, որպեսզի այդ որոշման նախագիծը հանվի շրջանառությունից։ Որոշման նախագիծն ուղարկվել է մեզ, մենք քննարկել ենք, ունենք հիմնավորված առարկություններ»,- ասաց Տեր-Գրիգորյանը և հավելեց, որ այդպիսով խաթարվելու է կրթական պրոցեսը։
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում որոշում կընդունի Հայաստանի ազգային ագրարային համալսարանից տարածք հատկացնել Հայաստանում Ֆրանսիական համալսարանին։