Նյու Յորքի Սիթի Յունիվերսիթիում քննարկեցի Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է․

«Նյու Յորքի Սիթի Յունիվերսիթի (City University of New York) համալսարան Ջոն Ջեյ քրեական արդարադատության քոլեջում դասախոսության ընթացքում (նաև դասախոսների մասնակցությամբ) անցյալ շաբաթ քննարկեցի Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը, ռասիստական ու հայատյաց շարունակվող քաղաքականությունը և դրանց համար պատասխանատվության հարցերը` հաշվի առնելով նաև քոլեջի մասնագիտական ուղղվածությունը»: