Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը Թայվանի հարցով դիմել է Բայդենին. Reuters
Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը, անցյալ նոյեմբերին հանդիպելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, խնդրել է նրան փոխել ձևակերպումները, որոնք օգտագործվում են ԱՄՆ-ի կողմից Թայվանի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններում։ Այս մասին հայտնել են Reuters-ի աղբյուրները, փոխանցում է rbc.ru-ն:
Չինաստանը պնդում է, որ ԱՄՆ-ն հայտարարի, որ դեմ է Թայվանի անկախությանը,և ոչ թե ասի, որ «չի աջակցում Թայվանի անկախությանը», ինչպես արվում է այժմ։
Երկու առաջնորդների շփվելուց հետո խնդրանքը կրկնել են Սի Ծինփինի խորհրդականները, սակայն ԱՄՆ-ը հրաժարվել է փոխել ձևակերպումը, գրում է գործակալությունը։