Բանկերի անունից խարդախություն է տարածվում, զգուշացեք, չհավատաք. Սամվել Մարտիրոսյան
Բանկերի անունից խարդախություն է տարածվում, զգուշացեք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նա հայտնում է, որ սոցիալական ցանցերի միջոցով տարածվում են առաջարկներ՝ լրացնել հարցում, կարծիք հայտնել բանկի աշխատանքի վերաբերյալ և ինչ-որ բոնուսներ ստանալ. «Տանում է դեպի էջ, որտեղ պետք է լրացնեք գաղտնաբառը, լոգին լինեք ձեր բանկային հաշվին ու դրան կեղծ գովազդներ են։ Եթե ուշադիր լինեք, առաջինը կտեսնեք, որ էջերը որով տարածվում են անկապ էջեր էին»։