Աստանան պատրաստ է ևս մեկ անգամ Բաքվին և Երևանին խաղաղ բանակցությունների հարթակ առաջարկել

Ղազախստանը պատրաստ է Բաքվին և Երևանին կրկին հարթակ առաջարկել Ալմաթիում՝ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։

«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար», – ասված է հայտարարության մեջ։