Տարոն Աճեմօղլուն՝ տնտեսության գծով Նոբելյան մրցանակակիր

Շվեդական պետական բանկի մրցանակը տնտեսագիտության ոլորտում՝ ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի, 2024թ. ստացել են ամերիկացի գիտնականներ Տարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնը, «հետազոտելով այն, թե ինչպես են ձևավորվում ինստիտուտները, և ինչպես են դրանք ազդում բարեկեցության վրա», տեղեկացվել է Նոբելյան կոմիտեի կայքում։

Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ պետությունների բարգավաճման տարբերությունների հիմքում, որոնք առնչվել են եվրոպական գաղութացման հետ, ընկած են սոցիալական ինստիտուտները, որոնք փոփոխվել կամ արհեստականորեն ստեղծվել են գաղութներում։ Սոցիալական ինստիտուտները, կամ ինչպես դրանք նկարագրում են հեղինակները, ներառական ինստիտուտները, մտցվել են աղքատ երկրներում, ինչը ժամանակի ընթացքում հանգեցրել է բնակչության ընդհանուր բարգավաճման։ Գիտնականները նշում են, որ դա կարևոր պատճառ է նախկին գաղութներում, որոնք մի ժամանակ եղել են հարուստ, հիմա աղքատ են, և հակառակը։

Ինչպես գրել է gazeta.ru-ն, դափնեկիրների անունները ներկայացվել են Կարոլինայի բժշկական ինստիտուտին կից Նոբելյան կոմիտեի կողմից Ստոկհոլմում կայացած արարողության ժամանակ։