Տավուշի մարզում ավարտվել են խաղողի մթերման աշխատանքները
Տավուշի մարզում ավարտվել են խաղողի մթերման աշխատանքները։ Մթերման ենթակա խաղողի ամբողջ բերքը մթերվել է ժամանակին ու անկորուստ։
Մթերում են իրականացրել Իջևանի գինու, կոնյակի գործարանը, Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, Երևանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի գինու գործարանը և Կողբի «Կանաչ գյուղ» ընկերության ընդունման կետը։
Իջևանի գինու, կոնյակի գործարանը, Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, Երևանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի գինու գործարանը խաղողն ընդունել են կիլոգրամը 140-150 դրամ արժեքով։ «Կանաչ գյուղ» ընկերությունը մթերել է էնդեմիկ սորտեր՝ կիլոգրամը 170-250 դրամ արժեքով։
Բերքը մթերվել է նախօրոք վերամշակողների հետ կնքված պայմանագրերի համաձայն։ Ընդհանուր թվով մթերվել է 5893 տոննա խաղող նախորդ տարվա 3481,1 տոննայի դիմաց։
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ