ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարման համար

Եվրամիությունը (ԵՄ) նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ՝ ենթադրաբար «Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու» պատճառով։ Այս մասին գրում է Bloomberg-ը:

Ըստ աղբյուրի, այս մասին դիվանագետները հայտնել են Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների համապատասխան որոշումից հետո։ Սահմանափակումները պետք է ազդեն ընկերությունների, հաստատությունների և անհատների վրա, որոնք ներգրավված են այդ զենքի արտադրության և մատակարարման մեջ: