Իրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ թշնամիներին․ԻՀՊԿ էլիտար ստորաբաժանման հրամանատար

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերը պատրաստ են կոշտ պատասխան տալ Իրանի թշնամիներին, եթե նրանք սխալվեն։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերի հրամանատար ԱմիրԱլի Հաջիզադեն։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերը, Իրանի մյուս զինված ուժերի հետ միասին աչալուրջ և զգոն են։ Եթե այս հողի թշնամիների կողմից որևէ սխալ թույլ տրվի, նրանք կոշտ պատասխան ստանան»,- ասել է Հաջիզադեն։