Մարդկանց գլխին գործ սարքելու հակումը այսօր սերմանվել է ընդհուպ դատախազների և քննիչների արյան մեջ. Րաֆֆի Ասլանյան
Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանում գործ սարքելու ինստիտուտը վերացած է։ Մի կողմ թողնենք այն, որ ցանկացած բանական մարդու համար սա նրա՝ «Արցախը Հայաստան է և վերջ…» ու նման մանիպուլյատիվ հայտարարությունների շարքից է։
Բայց կցանկանամ քրեական արդարադատության ոլորտի հետ կապ չունեցող ընկերներին ներկայացնել մի պարզ իրականություն (կապ ունեցողներն այդ մասին վստահաբար տեղյակ են). Նիկոլի թեթև ձեռքով, մարդկանց գլխին գործ սարքելու հակումը այսօր սերմանվել է ընդհուպ դատախազների և քննիչների արյան մեջ։
Քաղաքական գործերով իշխանություններին ծառայելու մոլուցքը նրանց իրավամտածողությունը փոխել է նաև «ստանդարտ» քրեական վարույթներով՝ հատկապես ապացույցների գնահատման հարցում վերջիններին, քիչ բացառություններով, վերածելով իրավունքի, մարդկային ճակատագրերի դահիճների»