ՀՀ-ում նշվել է ՌԴ ՊՆ հանրակրթական դպրոցի 30-ամյակը. մասնակցել է դեսպան Կոպիրկինը

Հոկտեմբերի 11-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը մասնակցել է երևան քաղաքում գտնվող Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ հանրակրթական դպրոցի 30-ամյա հոբելյանի հանդիսավոր տոնակատարությանը: Հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից:

Շնորհավորելով ուսուցիչներին և աշակերտներին՝ նա բարձր է գնահատել այս եզակի ուսումնական հաստատության դաստիարակչական և կրթական վաստակը:

«Այս տարիների ընթացքում դպրոցը մեծ ներդրում է ունեցել ոչ միայն ուսման, այլև մեր քաղաքացիների մի քանի սերունդների ձևավորման գործում, որոնք այժմ իրենց արժանի տեղն են զբաղեցնում կյանքում:Համոզված եմ, որ շրջանավարտները երախտագիտությամբ են հիշում այն տարիները, որոնք անցկացրել են նրա պատերի ներսում»:

Միջոցառմանը մասնաակցել են «Էրեբունի» ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ա.Գ. Պետրովը, Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո» մասնաճյուղի ղեկավար Վ.Պ. Ֆեֆիլովը, Ռուսուղղափառ եկեղեցու, Ռուս-հայկական համալսարանի, Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչները: