ՆԱՏՕ-ն կվերանայի ՌԴ-ի հանդեպ քաղաքականությունը. Politico
Հաջորդ շաբաթ տեղի է ունենալու ՆԱՏՕ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որը կսկզբնավորի դաշինքի բազմամյա քաղաքականության վերիմաստավորումը Ռուսաստանի հանդեպ՝ ի պատասխան Կրեմլից բխող սպառնալիքի, գրել է Politico-ն։
Սակայն, ինչպես նշել է պարբերականը, չնայած տոնի փոփոխությանը, ՆԱՏՕ-ն նախկինի պես կողմնակից է Ռուսաստանի հետ համագործակցության «Հիմնարար ակտին», որը ստորագրվել է 1997թ., Խորհրդային Միության փլուզումից վեց տարի հետո, որում նշվում է «կայուն, խաղաղ և անբաժանելի Եվրոպայի կառուցման» ընդհանուր նպատակի մասին։
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը ստեղծվել է սառը պատերազմի ավարտից հետո, անվտանգության և համատեղ նախագծերում համագործակցության համար, այն, սակայն, չի գումարվել 2022 թվականից ի վեր։
«ՆԱՏՕ երկրները ներկայում փորձում են նշել (Ռուսաստանի հանդեպ) ռազմավարության տարրերը և սկսել բանակռիվներ դաշինքի ներսում, որոնք կհանգեցնեն այնպիսի թեմաների, ինչպիսին է Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնարար ակտի ապագան»,- ուրբաթ լրագրողներին ասել է ԱՄՆ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Եկել է նոր ռազմավարություն ստեղծելու ժամանակը՝ հաշվի առնելով (դաշնակիցների) կոնկրետ դիրքորոշումները»,- ավելացրել է ամերիկացի պաշտոնյան։
Այն դեպքում, երբ պաշտոնական քննարկումներն ավելի ցածր մակարդակով շարունակվում են արդեն մի քանի ամիս, ՆԱՏՕ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը հաջորդ շաբաթ դառնալու է քննարկումների առաջին փուլերից մեկը նախարարների մակարդակով, նշել է ԶԼՄ-ն։
Վաշինգտոնում հուլիսին կայացած ՆԱՏՕ գագաթաժողովում երկրները պայմանավորվել են մշակել Ռուսաստան-ՆԱՏՕ նոր ռազմավարություն դաշինքի հաջորդ գագաթաժողովում, որը տեղի է ունենալու Հաագայում 2025թ. հունիսին։
«Հենց հիմա մենք պետք է հասնենք փոխըմբռնման ամբողջ դաշինքում… որ (Հիմնարար ակտը) և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը ստեղծվել են այլ դարաշրջանի համար, և ես կարծում եմ, որ դաշնակիցները պատրաստ են ասել, որ դա այլ դարաշրջան էր Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում, ուստի մենք մի ինչ-որ նոր բանի ենք արժանի»,- պարբերականը մեջբերել է ԱՄՆ կառավարության ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ առայժմ չկա նոր ռազմավարության նախագիծը, քանի որ հիմնական ուշադրությունը հատկացվում է կարծիքների հավաքմանը ՆԱՏՕ 32 երկրներում։