Հայաստանի ԱԳՆ-ը վարում է կվադրոբերների՝ չորեքթաթ դիվանագիտություն. Ռուբեն Մելիքյան

Պետք է պահանջենք միջազգային կառույցներից, որ Ալիևի բանտերում գտնվող հայ ռազմագերիների հարցը, երբ Ադրբեջանում իրականացվում է խոշոր միջազգային միջոցառում, բարձրացնեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, COP29-ից առաջ հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով ԱԳՆ շենքի առաջ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Բայց այստեղ կա մի մեծ պրոբլեմ, որը կապված է հենց այս շենքում աշխատող մարդկանց հետ: Բոլոր տեղերից մենք ստանում ենք պատասխաններ, որ գիտեք, ձեր պետությունն այդ հարցով նախանձախնդիր չէ, ի՞նչ եք մեզնից պահանջում: Ցավոք սրտի, այդ խոսքերին դժվար է հակադարձել:

Դրա համար հենց ԱԳՆ-ի շենքի առջև կարելի է արձանագրել, որ այս շենքում իրականացվում է ոչ թե արժանապատիվ դիվանագիտություն, այլ կվադրոբերների դիվանագիտություն, չորեքթաթ դիվանագիտություն: Իմ պատկերացմամբ, այստեղ մեր գտնվելը ամոթանքի նշան է այստեղ աշխատող մարդկանց»,-ասաց նա: