Այս իշխանության «շնորհիվ» մեր պատմությունը գրվում է Բաքվում և այլ մայրաքաղաքներում. Բագրատ Սրբազան

Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․

«Այսօր գրվում է մեր ժողովրդի և պետության պատմությունը։

Դժբախտաբար, այս իշխանության «շնորհիվ» այդ պատմությունը գրվում է Բաքվում և այլ մայրաքաղաքներում։ Մեր պայքարի առանցքային ուղերձն է՝ և ես ապագայից եմ նայում մեր այսօրվան, որ մեր պատմությունը պետք է գրվի Հայոց մայրաքաղաքում՝ Երևանում, հենց այս պատճառով է մեր պայքարը Սրբազան, հենց դա է մեր ուժը և կարողությունը»։