Սպասում եմ Ձեզ Կազանում՝ BRICS-ի գագաթնաժողովին․ Պուտինը՝ Փաշինյանին
Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում կունենան։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ վարչապետի հետ ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ։
«Սպասում եմ Ձեզ Կազանում՝ BRICS-ի գագաթնաժողովին։ Հուսով եմ, որ դա կլինի և՛ օգտակար, և՛ հետաքրքիր։ Մենք նաև երկկողմ հանդիպում կանցկացնենք, ինչպես նաև հնարավորություն կլինի զրուցել մի քանի տասնյակ պետությունների բազմաթիվ գործընկերների հետ, որոնք ծրագրում են մասնակցել այդ աշխատանքներին»,- ասել է ՌԴ նախագահը։